Դերասանուհի Լեյտոն Միստերին առաջարկել են դառնալ Jimmy Choo ապրանքանիշի ներկայացուցիչը, հայտնում է spletnik.ru-ն:
Բրենդի համար արված նոր ֆոտոսեսիայում 28-ամյա դերասանուհին ցուցադրում է հավաքածուի գարնանային ֆոտոսեսիայի կոշիկներն ու պայուսակները:
«Ես սիրում եմ փորձարկումներ կատարել ոճի հետ՝ կախված տրամադրությունից, սակայն հարմարավետությունը ինձ համար ամենակարևորն է: Ինչպեսև բոլորը, ես նույնպես անցել եմ տարբեր փուլեր: Ինչ վերաբերում է ոճին, ես չեմ ապրում «նորաձևություն հանուն նորաձևության» սկզբունքով: Ես հասկացել եմ, որ ինձ ամենից լավ զգում եմ այն ժամանակ, երբ հագնում են սիրած ու հարմարավետ իրեր»,- ասել է դերասանուհին:












































