Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Պուտինը ցանկանում է ամրապնդել ռուբլին թույլ տնտեսության հաշվին՝ Չերչիլի և Նիքսոնի օրինակով. Foreign Policy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է ազգային արժույթի ամրապնդման՝ ի հաշիվ տնտեսության թուլացման, գրում է Foreign Policy-ն։ Ինչպես նշում է պարբերականը՝ Պուտինը առաջին համաշխարհային առաջնորդը չէ, որը նման ռազմավարություն է ընտրել։ Որպես օրինակ՝ պարբերականը բերում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին և ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնին։

FP-ն հիշեցնում է, որ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի բանկը կտրուկ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5 տոկոսից հասցնելով 17 տոկոսի։ Հաջորդ առավոտ ռուբլին հետ բերեց իր արժեքի 10 տոկոսը դոլարի նկատմամբ, սակայն այնուհետև շարունակեց անկումը։ Պարբերականը նաև նշում է, որ ռուսական տնտեսությունը մնում է ծայրահեղ կախված նավթից ու բնական գազից։

Ռուսաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Տատյանա Նեստերենկոն կարծում է, որ ռուբլու փոխարժեքի ամրապնդումը կարող է կրճատել ոչ միայն եկամուտները, այլև պետբյուջեի ծախսերը, հետևաբար ազդեցությունը բյուջեի վրա հավասարակշռված կլինի։ ԿԲ առանցքային տոկոսադրույքն այս պահին կազմում է 14 տոկոս։

Ինչ վերաբերում է Չերչիլին, FP-ն հիշեցնում է 1920-ականներին նրա քաղաքականության մասին, երբ նա փորձել է ամրապնդել ֆունտը։ Կես դար անց Նիքսոնը ձեռնարկել է քայլեր՝ պահպանելու դոլարի դիրքերը որպես համաշխարհային պահուստային արժույթի։ Այս բոլոր և շատ այլ դեպքերում միջամտությունն անխուսափելիորեն հանգեցրել է բացասական հետևանքների, այդ թվում՝ սղաճի ավելի բարձր տեմպերի, աճի դանդաղման, գործազրկության աճի և կապիտալի արտահոսքի։

Պարբերականը նաև գրում է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, և հավելում, որ Մոսկվան պետք է հետևի Նորվեգիայի օրինակին, մասնավորապես, «մեկուսացնի» շահույթը էներգառեսուրսներից բարեկեցության սուվերեն հիմնադրամում, կատարի երկարաժամկետ ներդրումներ և անջատի տնտեսությունը հումքային շուկաներից ունեցած կախվածությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում