Շիրակի մարզում՝ սեփական երեխային սպանած 39-ամյա կինը Սարիարի գյուղապետին ներկայացրել է, թե իբր երեխան մահացած է ծնվել:
Սարիարի գյուղապետ Բաբկեն Ավետիսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կինը ունի 4 երեխա, նրանցից ավագը՝ ամուսնացած է, իսկ մյուսներն անչափահաս են:
Կնոջ ամուսինը հովիվ է։ «Ճիշտ է, նրանք անասուններ ունեն, սակայն սոցիալական պայմաններն այնքան էլ լավ չեն»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ ինչպես Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը:
Որպես կասկածյալ հարցաքննված նորածնի մայրը, հայտնել է, որ 2015 թվականի մարտի 23-ին՝ առավոտյան, տանը ծննդաբերել է արական սեռի երեխա, ապա՝ խեղդամահ արել նրան՝ իրենց ընտանիքի սոցիալական վատ վիճակի ու երեխային պահելու միջոցներ չունենալու պատճառով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում