Փետրվարի 10-ին տեղի կունենա «Գրեմմի» մրցանակաբաշխության 55-րդ արարողությունը: Մրցանակը հանձնվում է ակադեմիայի անդամների գաղտնի քվեարկության արդյունքում հաղթողներին:
«Գրեմմի» մրցանակաբաշխությունը առաջին անգամ տեղի է ունեցել 1959թ. մայիսի 4-ին: Դրա նպատակն է ԱՄՆ-ում քարոզել երաժշտական արվեստը՝ իր բոլոր դրսևորումներով:
«Գրեմմիի» խորհրդանիշը փայտե տակդիրով ոսկե շեփորն է:
Ամենահեղինակավոր են համարվում «Տարվա ձայնագրություն», «Տարվա ձայնասկավառակ», «Լավագույն երիտասարդ կատարող» անվանակարգերը:
1994թ. մրցանակ հանձնվեց նաև «Տեխնիկական ձեռքբերումների համար»:
2010-ից սկսած այն կատարողները, որոնք նախկինում արդեն առաջադրվել են «Գրեմմիի» անվանակարգերում, կարող են մրցակցել «Լավագույն երիտասարդ կատարող» մրցանակի համար, եթե մինչ այդ նրանք ձայնասկավառակ չեն թողարկել և մրցանակակիր չեն դարձել:
«Գրեմմիի» պատմության մեջ եղել են դեպքեր, երբ կատարողները քաղաքական նկատառումներով հրաժարվել են մրցանակից: Օրինակ՝ իռլանդացի երգչուհի Շիննեդ Օ’Կոննորը հրաժարվել է «Գրեմմիից» Մեծ Բրիտանայի՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ վարած քաղաքականության պատճառով:
2008թ. փետրվարին «Խոսակցական բնույթի լավագույն ձայնասկավառակ» անվանակարգում հաղթեց այն ժամանակ դեռևս ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման:
2009թ. այս մրցանակին արժանացավ նաև կույր երաժիշտների խումբը:
«Գրեմմիի» մրցանակակիր է նաև Մայքլ Ջեքսոնը:
Երգչուհի Բեյոնսեն 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ միանգամից 6 մրցանակի:









































