Մեծ Բրիտանիայում գիտնականները գտել են պարզ միջոց՝ ամուսնության ընթացքում ջերմ հարաբերություններ պահպանելու համար: Պարզվում է, որ բավական է միայն տարվա ընթացքում 3 անգամ թղթին հանձնել ամուսնական կյանքում կուտակված դժգոհությունները:
Սակայն պատմությունը պետք է գրվի 3-րդ դեմքով:
Հոգեբանները պարզել են, որ դա իսկական դարման է ամուսնական խնդիրների դեմ: Այն նպաստում է ոչ միայն ամուսնության պահպանմանը, այլև սիրը, կիրքը, մտերմությունը, վստահությունն ու կապվածությունը կրկնապատկելուն: Բանն այն է, որ, այսպես ասած, կողմնակի «գրավոր հայացքը» նպաստում է ամուսնական փոխհարաբերությունների վերաիմաստավորմանը:
Այս միջոցը, ըստ հետազոտողների, ազդեցիկ է բոլոր ամուսնական զույգերի համար՝ անկախ այն բանից, թե նրանք քանի տարի են միասին ապրում:








































