Հայտնի են դերասանների «Գիլդիա» կինոմրցանակաբաշխության ժամանակ ամենալավ և ամենավատ զգեստները կրողները:
Արարողության ամենավատ զգեստներից էր կրում Էնն Հեթեուեյը: Այդ զգեստով Էննը հարթ ուղղանկյան տեսք ուներ:

Քլեր Դեյնսը սև զգեստի հետ փորձել էր համադրել մուգ շրթներկը, ինչը սպիտակամորթ և շիկահեր դերասանուհուն այնքան էլ չէր սազում:

Ջեյն Լինչի զգեստը հարմար կլիներ ավելի երիտասարդ տարիքի կանանց:

Ջենյուարի Ջոնսի սև-սպիտակ գույներով զգեստը այնքան էլ գեղեցիկ տեսք չուներ բաց կարմիր շրթներկի և մեղրագույն մազերի հետ:

Ջորջին Սփարքսի զգեստը ներքևի հատվածում նեղ է, իսկ վերին՝ կրծքային հատվածում լայն:

Սիգուրնի Ուիվերը ևս իր հասակին համապատասխան զգեստ չէր կրում:

Իսկ Վիոլա Դեյվիսին խանգարում էր նրա ներքնազգեստը:

Արարողությանը հավուր պատշաճի ներկայացել էր Ամանդա Սայֆրեդը: Նրա մազերի երանգները, մաշկի գույնը, դիմահարդարումը և զգեստը կատարյալ ներդաշնակության մեջ էին:

Ֆրիդա Պինտոյին շատ է սազում վարդագույնը, նա երիտասարդ և փայլուն տեսք ուներ:

Շատ գեղեցիկ էր Ջենիֆեր Գարների ոսկեգույն զգեստը:

Ջենիֆեր Լոուրենսի յուրօրինակ և էլեգանտ զգեստն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը:

Հիասքանչ էր նաև Ջուլիան Մուրի զգեստը:

Նիկոլ Քիդմանը իր մուգ կապույտ զգեստով արքայական տեսք ուներ:

Քերրի Վաշինգտոնը ևս իր սպիտակ զգեստով նորաձև և էլեգանտ տեսք ուներ:

Մարիոն Քոթայրն իր նրբաճաշակ զգեստով ևս հիասքանչ էր:










































