Չիկագոյում տեղի է ունենում 15-ամյա երգչուհի Հադի Պենդլթոնի հուղարկավորությունը, ով երեքշաբթի օրը սպանվել էր զբոսայգում ընկերների հետ զբոսանքի ժամանակ: Արարողությանը մասնակցում է ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման:
Աղջկա մահը ավելի է բորբոքել հրազենի կրման սահմանափակումների մասին հասարակական քննարկումները:
Վերջին ամիսներին Չիկագոն մի շարք բռնություններ է ապրել: 15-ամյա երգչուհու մահը հունվար ամսից սկսած 42-րդ սպանությունն է:
Պենդլթոնի մայրը կոչ է արել ավելի խիստ վերահսկել զենքի շրջանառությունը, հույս հայտնելով, որ իր դուստրը «հենց այնպես» չի զոհվել:











































