Այժմ կանանց բավարար է միայն 3 վայրկյան նայել լուսանկարին, և նրանք կհասկանան, արդյո՞ք տղամարդը կարող է դավաճանել իրենց թե ոչ,- նշում է Raut-ը:
Այսպես, ցածրահասակ տղամարդիկ ունեն թեստոստերոնի ցածր մակարդակ, հետևաբար հավանական է, որ անձնական հարցերով նրանք «չեն առանձնանա»:
Լայն բացված աչքերը խոսում են հնարավոր դավաճանությունների մասին: Եվ որքան տղամարդու աչքերն իրարից հեռու են, այնքան ավելի շուտ է նա հոգնում խարխլված հարաբերություններից:
Խիտ հոնքերը վկայում են սեռական հակվածության մասին: Արծվային քիթը կապում են ոչ ավանդական սեքսին հակում ունենալու հետ:
Տղամարդիկ, ովքեր մկանները վարժեցնում են «ոչ առողջական» նպատակներով, փառասեր են և պատրաստ դավաճանության:
Ալկոհոլի սիրահարները, հասկանալի պատճառներով, 2 անգամ ավելի են դավաճանում:
Դեմքի քառակուսի ձև ունենալը վկայում է այն մասին, որ տվյալ տղամարդու համար ընտանիքն առաջնային չէ, իսկ կլոր դեմք ունեցող տղամարդկանց համար կարևորը ընտանեկան օջախն է:






































