Մասաչուսեթսի ատոմակայանը զրկվել է էլեկտրական հոսանքից և ուրբաթ երեկոյան ավտոմատ կերպով դադարեցրել է աշխատանքները ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում տեղացող առատ ձյան պատճառով: Այս մասին տեղեկացրել են կայանի ներկայացուցիչները:
Pilgrim Nuclear Power գործարանի ռեակտորը փակվել է առանց խնդիրների և հասարակական անվտանգությանը ոչ մի սպառնալիք չի ներկայացրել:
Ուրբաթ օրը սկսված ձյան տեղումները շարունակվում են նաև շաբաթ օրը: Այն հազարավոր չվեչթների հետաձգման պատճառ է հանդիսացել և առանց հոսանքի է թողել Մասաչուսեթս նահանգի 200 հազար բնակիչների:






































