Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Ի՞նչ պատիժ է սպառնում Գաստրիկին, Ծգլին ու Տլեին. «Պզոն» կլուծի պատվիրատուի հարցերը

Ինչպես հայտնի է, երեկ` ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են ինքնակամ ներկայացել մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանը ( Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Վահան Հակոբյանը (Գաստրիկ): Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի (սպանություն) և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

104 հոդվածով նախատեսված արարքը պատժվում է ազատազրկմամբ` 6-12 տարի ժամկետով: Իսկ 235 հոդվածով սահմանված արարքը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի` առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա: Սակայն այս հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ, պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով, իսկ կազմակերպված խմբի կողմից՝ ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով: Այսինքն` եթե հանրագումարի ենք բերում առաջադրված մեղադրանքներով սահմանված պատժաչափերը, ապա այն գերազանցելու է 15 տարին: Իսկ եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Երրորդմասցի Լյովիկը վայելում էր իշխանության շատ ներկայացուցիչների համակրանքը եւ հովանավորությունը, ապա ցանկության դեպքում այդ երեք քրեական տարրերը կարող են ամենախիստ պատիժը կրել:

Նշենք, որ նրանք նախաքննական մարմին են ներկայացել, քանի որ այլ ելք չունեին: Սա թերևս ողջ մնալու` նրանց միակ շանսն էր, քանի որ Երրորդմասցի Լյովիկի հորեղբոր որդին՝ Արմեն Ղազարյանը՝ Պզոն, այսպես, թե այնպես, գետնի տակից էլ լիներ, գտնելու էր նրանց եւ պատժելու էր գողական աշխարհում ընդունված մեթոդներով: Թեև, որոշ տեղեկություններով, նրանք արդեն իսկ հասցրել էին «ատկազ կանգնել» կատարվածում իրենց մասնակցության փաստից:

Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ «օրենքով գող» Արմեն Ղազարյանին՝ Պզոյին, հաջողվել էր կապ հաստատել մինչև երեկ հետախուզման մեջ գտնվող Գաստրիկի հետ՝ պարզելու համար կատարվածի մանրամասները եւ իրական դրդապատճառները: Սակայն Գաստրիկն ասել էր, թե ինքը մասնակից չի եղել Երրորդմասցի Լյովիկի սպանությանը, ինչը, սակայն, Պզոյին համոզիչ չէր թվացել:

Ամեն դեպքում, որոշ տեղեկություններով, կամավոր ներկայանալուց հետո էլ Գաստրիկը, Տլեն ու Ծգլը դեռ չեն ընդունել իրենց մեղքը տեղի ունեցած սպանության մեջ: Միևնույն ժամանակ, սակայն, այդ քրեական տարրերը մի քանի տասնյակ հանցագործությունների հեղինակ են, որոնք լավ հովանավորներ ունենալու արդյունքում հաջողությամբ պարտակվել են: Սակայն հիմա, «անհրաժեշտության» դեպքում, կարող են վեր հանվել, ինչն արդեն կերաշխավորի, որ նրանք ցմահ կմնան բանտում, ինչն, ինչպես արդեն նշեցինք, նրանց` կենդանի մնալու միակ շանսն է:

Ամեն դեպքում պարզ է, որ նրանք ինքնուրույն չեն գործել, եւ եթե նույնիսկ այդ երեք քրեական տարրերը պատժվեն, միևնույն է, չլուծված է մնում գլխավոր պատվիրատուի հարցը, որն էլ կմնա Պզոյի լուծման տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում