Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նորացրել է նախարարների կաբինետը երկրի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում վերսկսված մարտերի ֆոնին: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով պետական ԶԼՄ-ները:
Նոր նշանակումներ են կատարվել նավթի, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարություններում:
Սիրիայում գրեթե երկու տարի շարունակվող հակամարտությունն էականորեն ազդել է Սիրիայի տնտեսության վրա: Երկիրը զգում է վառելիքի, հացի, էլեկտրականության և կյանքի համար անհրաժեշտ այլ մթերքների ու ռեսուրսների պակաս:









































