Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը գոհ է, որ թիմի պաշտպան Խոլգեր Բադշտուբերը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը, որի համաձայն՝ ֆուտբոլիստը «Ալյանց Արենա»-ում կշարունակի իր ելույթները մինչև 2017 թվականը:
«Բադշտուբերը շատ կարևոր ֆուտբոլիստ է «Բավարիա»-ի համար: Մենք նրան ակումբի բաղկացուցիչ մասն ենք համարում»,- հայտարարել է Զամերը:
Նշենք, որ ինքը` ֆուտբոլիստը, նույնպես անչափ հպարտ է իրադարձությունների նման զարգացման համար:







































