Thursday, 02 07 2026
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի շահերը սկսեցին համընկնել… մամուլ

«ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ցույց տվեց, որ ժողովրդավարական հռչակված իր քաղաքական թիմում որոշումները կայացվում են բացառապես իր կողմից, և «քաղաքական ուժ» հորջորջվող նրա շրջապատի անդամներն իրականում ընդամենն իր որոշումները վավերացնելու գործառույթ ունեն: Ճիշտ այնպես, ինչպես Ազգային ժողովն է դակում կառավարության որոշումները: Նախօրեին Տեր-Պետրոսյանը՝ որպես ՀԱԿ անդամ կուսակցությունների հետ դեռևս քննարկվող գաղափար՝ ներկայացրեց Կոնգրեսը կուսակցության վերակազմակերպելու մասին նախաձեռնությունը»,- գրում է «168 ժամը» խմբագրականում և հավելում.

«Նախ պարզվեց, որ ՀԱԿ անդամ գոնե հիմնական կուսակցությունների՝ ՀԺԿ-ի, ՀՀՇ-ի հետ նման հարց չի քննարկվել, ապա ՀՀՇ-ն վարչության նիստ արեց, ու պարզվեց, որ ոչ միայն քննարկվել է, այլ՝ որ դա ամենահանճարեղ որոշումն է: Մնացած ընթացակարգերը՝ ժողովներ, նիստեր, համագումար, ընդամենը ձևական բնույթ են կրելու: Քանի որ մինչ ՀՀՇ-ն որոշել է համագումար հրավիրել այդ հարցում դիրքորոշում ձևավորելու նպատակով՝ ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը և վարչության անդամ Աշոտ Սարգսյանը արդեն իսկ հայտնվել են այն «անհատների» ցանկում, ովքեր դիմել են Արդարադատության նախարարություն՝ ՀԱԿ կուսակցություն գրանցելու համար: Փաստորեն, եթե կուսակցությունը համագումարում հակառակ որոշում կայացնի, ապա ՀՀՇ-ն կպառակտվի: Սակայն դա գործնականում անհավանական է, քանի որ ՀՀՇ վարչության երեկվա նիստից հետո արդեն իսկ բոլորը գիտակցել են Տեր-Պետրոսյանի որոշման իմաստնությունը: Սակայն ՀԱԿ կուսակցության նախաձեռնողների ցանկում միայն ՀՀՇ-ականների առկայությունը չէ: Արդարադատության նախարարություն դիմած խմբի անդամների մի մասը տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին…

Քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահականություններ չեն լինում: Ռոբերտ Քոչարյանը ևս ժամանակին ՀՀՇ անդամ էր և իշխանության գալուց հետո սկսեց ակտիվորեն պայքարել ՀՀՇ-ի դեմ: «Քաղաքագիտական վերլուծությունից» հետո Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի շահերը սկսեցին համընկնել այնքան, որ արդեն իսկ նրանց սպասարկող քաղաքական միավորների՝ ՀԱԿ- ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը համարվում է առաջիկա քաղաքական զարգացումների հիմնական սցենարներից մեկը: Դեռևս 2008 թվականի մարտի 1-ին իր առանձնատանը հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է որևէ կերպ պատկերացնել Ռոբերտ Քոչարյանի հետ իր համագործակցությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: Հինգ տարի անց նա վերահաստատում է դա՝ արդեն գործողություններով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում