Emirates Airline ավիաընկերությունը հայտարարել է իր ինքնաթիռներում նոր ծառայության մասին: Ուղևորները ուղիղ եթերում մի քանի հեռուստաալիք դիտելու հնարավորություն կունենան: Այս մասին հայտնում է արաբական Al-Arabiya պարբերականը:
Ընկերության հաղորդմամբ՝ ուղևորները կկարողանան դիտել 4 ալիք՝ BBC-ն անգլերեն և արաբերեն, Euronews-ը և Sport 24-ը:
Emirates Airline-ն աշխարհում առաջինն է, որ իր հաճախորդներին թռիչքի ժամանակ բջջային հեռախոսից օգտվելու հնարավորություն է տվել: Ընկերությունը նաև անլար համացանց է տրամադրում 32 Airbus 380 ինքնաթիռներում:
«ԻԱ ՈՒՄՄԱ»-ի հաղորդմամբ՝ Emirates Airline ավիաընկերությունը պայմանագիր է կնքել «Ֆորմուլա-1»-ի վարչակազմի հետ, որի համաձայն՝ դուբայական ավիաընկերությունը գլոբալ սպորտային գործընկեր կդառնա:







































