Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել է, որ այս գիշեր սահմանին խաղաղ է եղել, կրակոցներ չեն հնչել:
«Այն օրերին, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակոցներ էին հնչում, մեզ մոտ էլ կային, վիրավոր էլ ունեինք: Սակայն այս գիշեր խաղաղ է եղել, ոչ մի կրակոց մեր սահմանի ուղղությամբ չկար»,- ասաց նա: Չինարիի գյուղապետը հայտնեց, որ վիրավորվել է զինծառայող, որի վիճակը հիմա լավ է:
Մանրամասները` yerkir.am կայքում