Կթողարկվեն հայտնի Samsung Galaxy Note II սմարթֆոնի նոր տարբերակները, որոնք կուրախացնեն կանանց: Սարքի կորպուսը և ստիլուսը դարձել են նուրբ վարդագույն, հայտնում է hitech.vesti.ru-ն:
Սկզբում Galaxy Note II-ը թողարկվում էր մոխրագույն և սպիտակ գույնով: Նախորդ ամիս Samsung-ը թողարկել է դրա շագանակագույն և կարմիր մոդելները:
Ներկայումս վարդագույն Galaxy Note II-ը պատվիրել հնարավոր է միայն Թայվանում Samsung-ի պաշտոնական կայքում: Ամենայն հավանականությամբ, մեդելը շուտով ուրիշ երկրներում ևս հասանելի կդառնա:
Վարդագույն Galaxy Note II-ն աշխատում է Android 4.1 Jelly Bean համակարգով, ունի 5.5 դյույմանոց HD-դիսփլեյ, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ, 4 միջուկանի պրոցեսոր 1.6 գիգահերց հաճախականությամբ, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն:









































