ՄԱԿ-ի տվյալներով՝ ամեն օր 5000 փախստականներ լքում են Սիրիայի տարածքը, որտեղ շուրջ երկու տարի է՝ շարունակվում են զինված բախումները կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև:
Ինչպես հաղորդում Reuters-ը, այս մասին հայտարարել է փախստականների իրավունքներվ ՄԱԿ գերագույն հանձնակատար Էդրիան Էդվարդսը: Նրա խոսքերով՝ հունվարի համեմատությամբ սիրիացի փախստականների թվիը մեծացել է 25%-ով:
Էդվարդսը Սիրիայում տիրող իրավիճակն անվանել է «ամենաիսկական ճգնաժամ»: