Դերասանուհի Էլլեն Փեյջը հանդես է գալիս ռեժիսորի դերում՝ հաղորդում է Deadline-ը:
Փեյջի առաջին լիամետրաժ ֆիլմն անվանվելու է «Տիկին Սթիվենսը» («Miss Stevens»): Գլխավոր հերոսուհի կդառնա ուսուցչուհին, ով աշակերտներին ուղեկցում է դպրոցական թատերական մրցույթի: Այդ հերոսուհու դերը կկատարի Աննա Ֆերիսը:
Փեյջի ռեժիսորական աշխատանքի պրեմիերայի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Փեյջի մասնակցությամբ հաջորդ ֆիլմը «Արևելք» («The East») թրիլերն է:
Այդ ֆիլմի պրեմիերան կայացել է «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ: Լայնամասշտաբ ցուցադրության ամսաթիվը չի մանրամասնվում:








































