Թուրքիայի Զինված ուժերը ահաբեկիչների դեմ պայքարելու համար ձեռք կբերեն հեռակառավարմամբ մարտական զենք: Այս մասին հայտնում է Zaman թերթը:
Թուրքիան արդեն մի շարք բանակցություններ է անցկացրել օտարերկրյա ընկերությունների հետ, որոնք մասնագիտացած են այդ տեսակի զենքի արտադրության մեջ: Հեռակառավարմամբ զենքի կիրառումն արդյունավետ է ահաբեկիչ գրոհայինների հարձակման ժամանակ, քանի որ այն կարող է ղեկավարվել ոստիկանական բաժանմունքից և կարող է թեքվել 360 աստիճանով:
Այսպիսով՝ անվտանգության ծառայությունների աշխատակիցները կարող են հարված հասցնել հակառակորդին՝ առանց նրա հետ առճակատվելու:
Զենքն աշխատում է ազդանշանային համակարգի հետ, որը կտեղակայվի ոստիկանական բաժանմունքի շուրջ և կֆիքսի ցանկացած մոտեցում:
Համաձայն տեղեկությունների՝ զենքը կգնեն հաջորդ ամսվա սկզբին:








































