Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն Անգլիայի ընտրանու դեմ ընկերական խաղից (1:2) հետո պատմեց, թե ինչու չի կարողացել իրացնել 11մ հարվածը:
«Սովորաբար ես այդ անկյունը չեմ հարվածում, սակայն Հարթը խաբեց ինձ, այդ իսկ պատճառով չկարողացա իրացնել 11մ հարվածը:
Գիտեինք, թե ինչ դժվարությունների ենք հանդիպելու այդ խաղում: Անգլիայի առաջնությունն ընթացքի մեջ է, իսկ մեզ մոտ բազմաթիվ ֆուտբոլիստներ նոր են պաշտոնական հանդիպումներ անցկացնում»,- Ռոնալդինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:







































