ԱՄՆ-ում հայտնի միլիարդատեր ներդրող, Greenlight Capital հիմնադրամի ղեկավար Դևիդ Այնհորնը հայց է ներկայացրել բաժնետոմսերի և բորսաների հանձնաժողով ընդդեմ Apple ընկերության՝ պահանջելով ընկերության քաղաքականության փոփոխում և դիվիդենդների մեծացում:
«Apple-ը պետք է մեծացնի բաժնետերերի եկամուտները մշտական արտոնյալ բաժնետոմսերի թողարկման միջոցով»,- ասվում է հայցում:
Հայցվորը վիճարկում է կանոնադրությունից արտոնյալ բաժնետոմսերի մասին դրույթը հանելու վերաբերյալ ընկերության մտադրությունը և ներդրողներին կոչ է անում դեմ դուրս գալ դրան բաժնետերերի տարեկան ժողովին, որը նշանակված է փետրվարի 27-ին:
Այնհորնը առաջարկում է արտոնյալ բաժնետոմսերը թողարկել կայուն դիվիդենդով՝ 4% չափով:
«Դա ճնշումների ժամանակների մենթալիտետ է, այլ խոսքերով՝ մարդկանց վարվելակերպ, որոնք փորձությունների միջով են անցել: Apple-ն իր պատմության մեջ ունեցել է մի քանի անկումներ, և նրանց թվում է, որ քիչ կանխիկ ունեն»,-հայտարարել է Այնհորնը CNBC հեռուստաալիքի եթերով:









































