Thursday, 02 07 2026
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան

Սերժ Սարգսյանը մերժում է Տեր-Պետրոսյանին

Սերժ Սարգսյանը երեկ արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, որտեղ առաջին նախագահը բավական մուգ գույներով է նկարագրում այն պատկերը, որ Հայաստանին սպասում է նախագահական ընտրություններում: Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ բավական նուրբ ակնարկներ է անում նաև Ռոբերտ Քոչարյանի հասցեին` հարցնելով, թե ինչն էր խանգարում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցեր նախագահական ընտրություններին: Սերժ Սարգսյանը այս կոնտեքստում հայտարարում է, որ Տեր-Պետրոսյանին չէր բանտարկել կամ տնային կալանք տվել: Ակնհայտ է, որ նա ակնարկում է 2008-ի Մարտի 1-ը, երբ Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, տնային կալանքի էր ենթարկել Տեր-Պետրոսյանին՝ դե ֆակտո:

«Եթե իրենք ոչնչի չեն մասնակցում, չեն մասնակցում տարբեր պատճառներից ելնելով։ Դրա մեղավորը ո՞վ է, մե՞նք ենք։ Փակե՞լ ենք դեմները, տարել ենք բա՞նտ ենք նստեցրել, տնային կալա՞նք ենք տվել, վախեցրե՞լ ենք։ Վախեցո՞ղ են այդ թեկնածուները։ Բա եթե վախենում են, ո՞նց են ուզում հանրապետության նախագահ դառնալ», հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա այստեղ էլ կարծեք թե ակնարկում է, որ Մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը վախեցավ դուրս գալ տնից և գլխավորել Մյասնիկյանի արձանի մոտ գտնվող հանրությանը:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը ահագին կոշտ արձագանքի է արժանացնում Լևոն Տեր-Պետրոսյանին, և սա ըստ էության երևի թե առաջին անգամն է, որովհետև նախկինում դժվար է հիշել, որ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի քննադատությանը նման օպերատիվ, ուղղակի և կոշտ արձագանք տված լիներ: Չի բացառվում, որ պատճառը նախընտրական է, այսինքն` Սերժ Սարգսյանը շտապել է արձագանքել, որպեսզի Տեր-Պետրոսյանի հակաքարոզչությունը էֆեկտիվ չլինի:

Սրան զուգահեռ, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը նաև, ըստ էության, մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի «կուսակցական» հայտը, որ նա ներկայացրել էր` հայտարարելով ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու և սոցիալ-լիբերալ գաղափարախոսական դաշտում պայքարելու մասին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե որևէ գործիչ չունի ազդեցություն քաղաքական պրոցեսների վրա, ուրեմն ժամանակը սպառվել է, և պետք է ցտեսություն ասել:

Այսինքն` Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին, փաստորեն, պատասխանում է մերժումով` հրաժարվելով նրա հետ գաղափարական մրցակցության տարբերակից: Եվ ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը հրաժարվելու այս մեսիջը հղում է նաև արտաքին ուժային կենտրոններին՝ Մոսկվային, Վաշինգտոնին, Բրյուսելին, հասկացնելով, որ ներքաղաքական առաջիկա կոնֆիգուրացիաներում Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական ուժը իր համար նախընտրելի սուբյեկտներ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում