Thursday, 06 06 2024
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ

Հայտնի են «Մա Պլազա» ժամանցային համալիրի տնօրենի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է «Մա Պլազա» ժամանցային համալիրի տնօրենի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել են «Մա Պլազա» ժամանցային համալիրի տնօրեն Մկրտիչ Խաչատրյանի մահվան հանգամանքները, նրան մարմնական վնասվածքներ պատճառած անձանց ինքնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Ա.Քարհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանի համաձայն, 2012 թվականի սեպտեմբերի 13-ին գտնվել է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի տրամադրության ներքո: Նույն օրը՝ ժամը 23-ի սահմաններում, նա մի քանի անձանց հետ գտնվել է Աբովյան քաղաքում գտնվող «Մա Պլազա» ժամանցային համալիրի դիմաց և իրենց հայհոյելու պատճառով վիճաբանել ժամանցային համալիրի տնօրեն Մկրտիչ Խաչատրյանի հետ։

Քննությամբ պարզվել է, որ վիճաբանության երկու մասնակից՝ Ա.Քարհանյանը և Վ.Գրիգորյանը ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածել են Մ.Խաչատրյանի մարմնի տարբեր մասերին և վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Այնուհետև Ա.Քարհանյանը ոտքով հարվածել է վերջինիս կրծքավանդակին, որի հետևանքով Մ.Խաչատրյանը մարմնի հետին մակերեսով ընկել է գետնին և ստացել գանգի թաղի ոսկրերի կոտրվածք։ Մ.Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ և սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18:30-ին, ստացած գանգուղեղային տրավմայից մահացել է:

Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում նաև՝ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ: Եզրակացությամբ փաստվել է, որ Մկրտիչ Խաչատրյանի մահվան հետ ուղղակի պատճառական կապի մեջ է գտնվել գլխի ծոծրակային շրջանում ստացված մարմնական վնասվածքը, որը նա ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Ա.Քարհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 109-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վ.Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում