Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Տեր-Պետրոսյանը եկավ իր կենսագրությո՞ւնը մաքրելու. մամուլ

«Տարիքի պատճառով չմասնակցել կարևորագույն քաղաքական իրադարձությանը՝ քո պիկի շրջանում, հետո ասել՝ այս-այս պատճառներով գալիս եմ, չեմ կարծում, որ հանրության կողմից դա կընկալվի»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ առաջնորդի՝ երեկ «գաղտնազերծած» այն տեսակետին, որ ՀԱԿ-ը պետք է կուսակցության վերակազմակերպվի, ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Նկատի ունենալով 2007-ից մեկնարկած և 2012-ի խորհրդարանական ընտրություններով արդեն անփառունակ վախճան գրանցած քաղաքական զարգացումները՝ իշխանության ներկայացուցչին թերթը խնդրեց տեսակետ հայտնել, թե իր կարծիքով՝ ո՞րն էր առաջին նախագահի առաքելությունը՝ տասը տարվա լռությունից հետո: «Տեր-Պետրոսյանը հանրության հիշողություններում այդքան էլ լավ կերպար չէր մնացել: Թեպետ իմ ցանկությունն է, որ առաջին նախագահը մնար պատմության և հանրության հիշողություններում որպես սիմվոլ, մենք ձեռք ենք բերել անկախություն, ԼՂՀ գործընթաց է եղել, հակամարտություն և այլն: Ցավոք, մինչև 2008-ի «վերակենդանացումը» Տեր-Պետրոսյանին նաև ցրտի ու մթի պիտակներ էին կպցնում: Կարծում եմ՝ նաև կենսագրությունը մաքրելու խնդիրն էր դրված իր առջև: Նա ցանկացավ մնալ հաղթանակած առաջնորդի կերպարով»: Թե որքանո՞վ դա հաջողվեց առաջին նախագահին՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասում է. «Այո, միգուցե չգար, գուցե առավել հաղթանակած և առաջնորդի կերպարով մնար: Իսկ եթե եկավ, պետք է մինչև վերջ գնար: Տարիքը պատճառաբանելով՝ չառաջադրվել, հետո ասել, թե ՀԱԿ-ը վերակազմակերպվի, ես ղեկավարեմ… քաղաքականության մեջ կաս՝ ուրեմն կաս, չկաս՝ ուրեմն չկաս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում