ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման շաբաթ օրը ներկա կլինի Չիկագոյում աղջկա թաղմանը, որը սպանվել էր նախագահի երդման արարողությունից վերադառնալիս, որտեղ ելույթ էր ունեցել,- հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տանը սեփական աղբյուրին:
15-ամյա Հադիյա Պենդելթոնը սպանվել է հունվարի վերջին, երբ զբոսասյգիներից մեկում զբոսնում էր իր հասակակիցների հետ: Զինված տղամարդը մոտեցել է նրանց և նրանց ուղղությամբ կրակ բացել՝ սպանելով աղջկան և վիրավորելով երկու տղաների: Չիկագոյի ոստիկանության ներկայցուցչի խոսքով՝ մարդասպանը, ամենայն հավանականությամբ, դեռահասներին շփոթել է տեղի ավազակախմբերից մեկի անդամների հետ:
Պենդելթոնն Օբամայի երդմնակալության արարողությանը մասնակցել է դպրոցական հոգևոր նվագախմբի կազմում: Նա եղել է գլխավոր թմբկահարի օգնականը, որը տակտն է կարգավորում:
NBC-ի տվյալներով՝ աղջկա թաղմանը ներկա կլինեն նաև նախագահի խորհրդատու Վալերի Ջարեթը և կրթության նախարար Արնե Դունկանը:
Դեպքը տեղի է ունեցել հրազեն ունենալու թույլատրելիության վերաբերյալ թեժ բանավեճերի ֆոնին: Այս հարցը հատկապես սուր դրվեց, երբ Կոնեկտիկուտ նահանգում 20-ամյա Ադամ Լանզան սպանեց տարրարկան դպրոցի 20 աշակերտի և 6 մեծահասակի: Օբաման հրազեն գնելու և վաճառելու մասին օրենքը խստացնելու կոչ է արել Կոնգրեսին:






































