Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգայի կարծիքով` թիմի հարձակվող Նեյմարը կարող է գերազանցել լեգենդար Պելեի նվաճումը:
Հիշեցնենք` «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստն իր ակտիվում 42 գոլ է գրանցել` 53-ով քիչ, քան Պելեն:
«Պատրաստ եմ հայտարարել, որ վաղ թե ուշ Նեյմարը կդառնա Բրազիլիայի լավագույն ռմբարկուն: Նա կարող է գերազանցել Պելեին»,- Sport-ը մեջբերում է Դունգայի խոսքերը:








































