Հայտնի են Սուրբ Վալենտինի օրվա առթիվ նվիրվող ամենավատ նվերները: Այս մասին հաղորդում է Limon.ee-ն:
1.Խոհանոցային պարագաներ: Կանայք ամենաքիչը երազում են այդ օրը «խոհանոց աքսորող» նվերներ ստանալ:
2. Խոհարարական գրքեր: Կինը դա կարող է ընդունել որպես ակնարկ այն բանի, որ կնոջ տեղը խոհանոցում է: Իսկ եթե իգական սեռի ներկայացուցիչն այնքան էլ հմուտ չէ պատրաստելու գործում, դա կարող է հնչել որպես «սիրելի՛ս, ժամանակն է արդեն գործի անցնել»:
3.Հիգիենայի պարագաներ: Այս դեպքում խոսքը վերաբերում է նաև էժանագին օծանելիքներին:
4. Մարմնամարզության պարագաներ: Եթե կինն այնքան էլ գեղեցիկ կազմվածք չունի, ապա նման կերպ դա ակնարկելն ամենալավ տարբերակը չէ:
5.Փափուկ խաղալիք:
6.Խաղալիքներ սեքս-շոփից: Սակայն այս հարցը դեռ լուսաբանման կարիք ունի, քանի որ հարցմանը մասնակցած աղջիկների 50 տոկոսն ասել է, որ դեմ չէին լինի նման նվերներ ստանալ:
7.Էրոտիկ բնույթի կամ դասական պոռնոգրաֆիկ ֆիլմեր:
8.Քո լավագույն նվերը ե՛ս եմ:
Վերոնշյալ նվերները տեղին կլինեն, եթե միայն իգական սեռի ներկայացուցիչն է խնդրում այդ մասին:
Իսկ լավագույն նվերների շարքում տեղ են գտել.
1.Ռոմանտիկ ընթրիքը
2.Անսպասելի անակնկալ,
3.Որևէ ծառայության արտոնագիր՝ գեղեցկության սրահի, ձիավարժության և այլն:







































