Անգլիացի ֆուտբոլիստը մարզավիճակ է հավաքում:
«Դևիդն արդեն աշխատում է երկու մասնագետի հետ, որոնք օգնում են նրան վերականգնվել: Այս պահի դրությամբ նա Լոնդոնում է՝ անձնական գործերով:
Մոտ ժամանակներս նա Փարիզ կվերադառնա: Ըստ իս՝ Բեքհեմը կարող է խաղադաշտ դուրս գալ «Սոշո»-ի դեմ հանդիպմանը»,- ասել է Կարլո Անչելոտին:
Հիշեցնենք, որ 37-ամյա Բեքհեմը ՊՍԺ տեղափոխվեց հունվարի վերջին:








































