Մեծ Բրիտանիայում տաճարին կից բնակվող 17-ամյա Լուիս անունով կատվին կասկածել են շների վրա հարձակվելու մեջ՝ գրում է The Guardian-ը:
Ինչպես նշում է թերթը, շիկահեր կատվին արդեն համեմատում են ջունգլիների «վայրի առյուծի հետ»:
Լուիսը Սոմերսեթում Ուելսի մայր տաճարի ամենասիրված «խորհրդանշաններից» է: Լուիսը նաև մանկական Louis the Cathedral Cat գրքի հերոսն է:
Խնդիրները կատվի մոտ սկսվեցին այն ժամանակ, երբ նրա նման շիկահեր կատվին մեղադրեցին Ուելս քաղաքում շների վրա մի շարք հարձակումներ գործելու մեջ:
Ուելսի մայր տաճարի մամլո քարտուղարը հայտարարել է, որ Լուիսի մոտ չի նկատվել ագրեսիվ պահվածք:









































