Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայրի («ԿՊԶ») պետ Էդիկ Գալստյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկել Ոստիկանության կադրերի ռեզերվ: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով այդ պաշտոնին է նշանակվել ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ազարյանը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Է. Գալստյանն աշխատանքից ազատվել է որոշ քրեական հեղինակությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար՝ թույլ տալով նրանց անարգել ելումուտ անել տարածք: