Բրազիլացի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն կարող է հեռացվել «Կերետարո»-ից: Globoesporte-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը հեռացվել է հիմնական կազմի հետ մարզումներից:
Նախորդ շաբաթ Ռոնալդինյոն ուրբաթ օրը չի ժամանել թիմի մարզմանը, որից հետո մարզիչը նրան հեռացրել է հայտացուցակից, իսկ թիմը «Տոլուկի»-ին պարտվել է 0:1 հաշվով:
Մեքսիկայի առաջնության 10-րդ տուրից հետո «Կերետարո»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը:





































