Ամերիկյան հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսն այսօր հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է արժանանալ ԽՍՀՄ-ի ճակատագրին, երբ սխալ տնտեսական քաղաքականությունը Խորհրդային Միությանը կանգնեցրեց անխուսափելի պարտության առաջ՝ չնայած նրա 70 տարվա գոյությանը:
Նա ընդգծել է, որ ինքը շատ անհանգստացած է, քանի որ եվրոն ունակ է փլուզել Եվրամիությունը: Ըստ նրա՝ գոյություն ունի իրական սպառնալիք՝ կապված այն բանի հետ, որ եվրոգոտու ֆինանսական դժվարությունների լուծման առաջարկները խորը քաղաքական խնդիրներ են առաջացնում:
Եվրոգոտու ղեկավարության` մեկ միասնական տարադրամի պահպանման փորձերը Եվրամիությունում հանգեցնում են քաղաքական և սոցիալական խնդիրների խորացմանը, որոնք էլ արդյունքում կոչնչացնեն Միությունը:
Այն հարցին, թե ինչ պետք է անել եվրոգոտու փլուզումից խուսափելու համար, Սորոսը պատասխանել է, որ Գերմանիան պետք է հասկանա, որ իր կողմից եվրոգոտում վարվող քաղաքականությունը (խիստ տնտեսում) անարդյունավետ է: Նա ընդգծել է, որ այդ քաղաքականությունը հաջողություն չի ունենալու:









































