Շվեդական երաժշտական Melodifestivalen փառատոնի ղեկավար և «Եվրատեսիլի» համար տեղի ընտրական ժյուրիի նախագահ Քրիստեր Բյորքմանը բեմում շոուի գլխավոր փորձի ժամանակ փոխարինել է Կոնչիտա Վուրսթին՝ հայտնում է Pink News-ը:
57-ամյա Բյորքմանը հագել է ոսկեգույն զգեստ ու կենդանի կատարմամբ երգել Վուրսթի Rise Like A Phoenix երգը, քանի որ «Եվրատեսիլ 2014»-ի հաղթողը չի հասցրել ժամանել Ստոկհոլմ՝ շոուի փորձին:
Սակայն արդեն համերգին Վուրսթը ներկա է եղել ու հայտարարել է ժյուրիի քվեարկության արդյունքները:
Նախկին ոճաբան ու երգիչ Բյորքմանը բացահայտ գեյ է։ «Եվրատեսիլ-1992»-ին նա ներկայացրել է Շվեդիան։









































