ԿՀՎ սկանդալային նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսը շարունակում է խորհրդատվություն տրամադրել ԱՄՆ վարչակազմին ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերով։ Այս մասին հայտնում է USA Today-ը։
Այդ տեղեկությունը հաստատել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը։ Նրա խոսքով՝ Պետրեուսը մարդ է, ով երկար տարիներ ծառայել է Իրաքում և այդ ընթացքում հասցրել լուրջ կապեր հաստատել իր որոշ իրաքյան գործընկերների հետ, ինչպես նաև որոշ իրաքյան քաղաքական առաջնորդների հետ։ Ինչպես ընդգծել է Էռնեստը, Իրաքում անվտանգության վիճակին առնչվող հարցում Պետրեուսը «օրինական հիմունքներով համարվում է փորձագետ», և վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցների համար ավելի քան տրամաբանական է նրա հետ ժամանակ առ ժամանակ խորհրդակցելը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաշտոնաթող գեներալը ճանաչել է մեղքը գաղտնի տվյալների նկատմամբ հանցավոր վերաբերմունքի մեջ։ Պետրեուսը լքել է պաշտոնն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել լրագրող Փոլա Բրոդուելի հետ նրա սիրավեպի մասին։ Նա մեղադրվում է փաստաթղթերի չարտոնված առգրավման և գաղտնի տեղեկությունները սիրուհուն փոխանցելու մեջ։









































