Armlur.am-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը մարտի 16-ին ընդունել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Թե ինչ հարցեր են քննարկել երկրի երկրորդ քաղաքի ղեկավարն ու հանրապետության ղեկավարը, առայժմ մեզ պարզել չաջողվեց:
Բայց ենթադրվում է, որ քաղաքի ընթացիկ խնդիրներից բացի` ՀՀ նախագահի նստավայրում քննարկվել են նաեւ Բալասանյանի քաղաքական ապագային վերաբերող հարցեր: Սակայն այս մասին կայքի աղբյուրները լռում են՝ հայտնելով միայն, որ Բալասանյանը նախագահականից դուրս է եկել բարձր տրամադրությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































