Հայտնի բրիտանացի ռոք և փոփ երգիչ Ջո Կոկերի տունը Կոլորադոյում 7 մլն դոլարով վաճառքի է դրվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ինչպես նշվում է՝ այն գտնվում է ամերիկյան փոքր Քրոուֆորդ քաղաքում։
Անցած տարի այդ տունը, որը կառուցել են անձամբ Կոկերն ու իր կինը, արդեն փորձել են վաճառել 7.9 մլն դոլարով։
Նշվում է, որ այնտեղ կա 8 ննջասենյակ և 9 սանհանգույց։
Աշխարհահռչակ բրիտանացի երգիչը մահացել է ԱՄՆ-ում՝ 2014-ի դեկտեմբերի վերջին, 70 տարեկանում։ Մահվան պատճառը թոքերի քաղցկեղն էր։










































