Disney ընկերությունն իր բոլոր մասնաճյուղերի հետ միասին պատերազմ է հայտարարել ծխելու դեմ: Այս պատերազմն ընկերությունն արդեն մի քանի տարի է շարունակում՝ աստիճանաբար բեմից դուրս բերելով ծխելու տեսարանները: Դա բացատրվում է աճող սերնդի նկատմամբ հոգատարությամբ, որոնց վրա կարող են բացասաբար անդրադառնալ այն ռոմանտիկ կերպարները, որոնք պարուրված են ծխախոտի ծխով, գրում է filmpro.ru-ն:
Lucasfilm, Marvell, Pixar ստուդիաներում արտադրված և ոչ մի ֆիլմում ծխելու տեսարաններ չեն ներառվի: Սակայն Disney-ը պատրաստվում է տարիքային R խմբի համար բացառություն անել: Բացառություններ կարվեն նաև պատմական կերպարների համար, ովքեր հայտնի են որպես մոլի ծխողներ:
Արգելքը վերաբերում է այն բոլոր ֆիլմերին, որտեղ Disney-ը որպես արտադրող է հանդես գալիս կամ մասնակցում է արտադրությանը: Սակայն դա վերաբերում է միայն ԱՄՆ-ի տարածքում արտադրված ֆիլմերին:









































