Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչ միջոցով է ուղեղում տեղի ունենում սննդի համային ազդանշանների կոդավորումը, և սովորել են հաշվարկել դրանք, փոխանցում է RIA Novosti-ն: Կենսաբանները պնդում են, որ դա կօգնի հասկանալ, թե ինչպես են սննդի համային հատկանիշները և դրա հետ կապված զգացողություններն ազդում վարքագծի վրա:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, թե մարդու նյարդային համակարգը համերն ընկալում և երկու փուլով է գնահատում:
Առաջին փուլում որոշվում է համի բազային տիպը, մասնավորապես՝ արդյոք սնունդը թթու, քաղցր, դառը, աղի կամ «մսային» է: Ուղեղում այս գործընթացն ակնթարթորեն է կատարվում: Նման բոլոր հատկանիշները, այդ թվում նաև համի ուժը, ավելի ուշ են կոդավորվում հաջորդ 1,5 վայրկյանների ընթացքում:
Ամենից արագ ուղեղը ճանաչում է դառը կամ աղի համերը, իսկ ավելի երկար՝ քաղցր համը: Առայժմ գիտնականները չգիտեն, թե ինչի հետ են կապված այս տարբերությունները:









































