Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ջեկոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ պատասխան հանդիպման մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Առաջին հանդիպումը «Բարսելոնա»-ի հետ շատ կարևոր էր մեզ համար: Փորձում էինք չպարտվել տանը, սակայն մրցակիցն այդ օրն ավելի ուժեղ գտնվեց:
Հիմա մենք ցանկանում ենք զարմացնել «Բարսելոնա»-ին: Համառ պայքար է լինելու: Ցանկանում ենք հաղթել «Բարսելոնա»-ին և անցնել հաջորդ փուլ»,- հայտարարել է բոսնիացի հարձակվողը:








































