Խարդախության մեղադրանքով 6.5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին և նրա ընտանիքին օգնելու համար իրականացվում է դրամահավաք:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանն ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանը և նրա ընտանիքը ծանր կացության մեջ են. կինը 10 օր հիվանդանոցում է պառկած եղել, որդին մի քանի անգամ վիրահատվել է, բացի այդ` հարկավոր է օգնել Ավետիսյանի ընտանիքին` կատարել դատավճռի՝ 2 հազար դոլարի վճարման պահանջը։
Մանրամասները՝ տեսանյութում







































