ՆԱՍԱ-ն գործընկեր կազմակերպության հետ մշակում է նոր ակնոց: Գործակալությունը պատրաստվում է այն առաջարկել Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացներին, տեղեկացնում է Business Insider-ը:
Այս նախագծում ՆԱՍԱ-ի գործընկերը Osterhout Design Group-ն է` Սան Ֆրանցիսկոյից: Նոր ակնոցն աստղանավորդներին կօգնի սարքավորումների վերանորոգման գործում, հնարավորություն կտա մասնակցելու տեսակոնֆերանսների, կկրճատի Երկրում ուսուցման տևողությունը և ուսուցողական գրքույկը թերթելիս կազատի ձեռքերը, ինչը հատկապես կարևոր է արտակարգ իրավիճակների պարագայում:
Osterhout Design Group-ն արդեն վեց տարի է` նման ակնոցներ է մշակում ԱՄՆ-ի կառավարության և պետական մարմինների պատվերով:
ՆԱՍԱ-ի համար պատրաստվելիք նոր ակնոցները հարմարեցված կլինեն տիեզերքի պայմաններին: Դրանց պատրաստման ժամկետները դեռ հայտնի չեն:







































