Սրճարանը, որը մոտ ժամանակներս պետք է բացվի էստոնական Պիլվա քաղաքում, սկսել է դիզայներ փնտրել: Ինչպես տեղեկացնում է Postimees-ը, թափուր տեղի առանձնահատկությունն այն է, որ սրճարանի տիրուհին պատրաստվում է նախագծի հեղինակին գումարի փոխարեն հյուրասիրությամբ վճարել:
Էվի Վեսկիի խոսքերով, աշխատանքի դիմաց սրճարանը կարող է ամեն օր սուրճ և թխվածք հյուրասիրել: Դիզայներին խոստանում են 50 տարի հյուրասիրել: Ինչպես հաշվել են տեղական ԶԼՄ-ները, 50 տարվա սուրճը և թխվածքը դրամային արտահայտությամբ 40 հազար եվրո կարժենան:
Վեսկին հայտարարել է, որ դիզայներների կողմից շատ հայտարարություններ են ստացվել: Մոտ ժամանակներս սրճարանը պետք է ընտրի հարմար թեկնածուին: Հաստատության բացվելու ժամկետը հայտնի չէ:










































