Sunday, 05 07 2026
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Պատմության 5 ամենաազդեցիկ ցույցերը. Time

Գանդիի 85-ամյակին նվիրված Աղային երթին հետադարձ հայացք աշխարհի առավել կարևոր անհնազանդության գործողություններին:

Երբ 85 տարի առաջ 1930-ի մարտի 12-ին Մահաթմա Գանդին սկսեց իր հայտնի աղային երթը, նա չէր կարող ենթադրել, թե դա ինչ ազեդություն կարող է ունենալ Հնդկաստանի ու աշխարհի պատմության վրա: Այն ոչ միայն կարևոր դեր խաղաց բրիտանական կառավարումից Հնդկաստանի վերջնական ազատագրման հարցում, այլև ոգեշնչեց քաղաքացիական անհնազանդության անհավատալի գործողությունների ապագա մասնակիցներին: Տարելիցի առթիվ ներկայացնում ենք հնագույն ժամանակներից մինչև մեր օրերիի հինգ հիմնական բողոքի ցույցերը, որոնք ոգեշնչել են ապագա ցուցարարներին:

  1. Գանդիի Աղային երթը

Բրիտանական օրենքով հնդիկներին արգելվում էր աղ հավաքել կամ վաճառել: Մեծ Բրիտանիան ուներ այդ հիմնական ապրանքի մենաշնորհը և բարձր հարկ էր գանձում:

1930 թվականին Գանդին հավաքեց իր կողմնակիցներին և երթ կազմակերպեց 240 մղոն անցնելով իր մեկուսարանից մինչև Արաբական ծով, որպեսզի աղ հավաքի օվկիանոսից: Ճանապարհին մարդիկ էին միանում երթին, ավելի քան 60,000 հնդիկ ձերբակալվեց աղի մասին օրենքը խախտելու համար: Դա բողոքի կատարյալ մեթոդ էր, քանի որ աղ հավաքելը  ոչ բռնի գործունեություն էր և ներառել էր մթերք, որը իսկապես կարևոր էր հնդիկների համար:

Բողոքի ակցիան շարունակվեց այնքան ժամանակ, մինչև Լոնդոնում կայացած բանակցություններում Գանդին սակարկելու իրավունք ստացավ: Մինչև 1947 թվականը Հնդկաստանն անկախ չէր, սակայն աղային «սաթյագրահան», Գանդիի սկսած քաղաքացիական անհնազանդությունը, ուժ էր, որի հետ հաշվի նստեցին և որը դարձավ ապագա ոչ բռնի բողոքի ցույցերի հզոր նախադեպ, որոնցից մեկն էլ Մարտին Լյութեր Քինգի շարժումն էր:

  1. Վաշինգտոնի երթը

Չնայած 1963-ին աֆրոամերիկացիները արդեն հարյուր տարի ազատագրվել էին ստրկությունից, նրանք շարունակում էին ապրել հասարակության բոլոր ոլորտներում տիրող անհավասարության պայմաններում: Վաշինգտոնում Աշխատանքի ու ազատության համար անցկացված երթի նպատակն էր օրենսդիրներին դրդել հաստատելու անհավասարության վերաբերյալ օրենսդրությունը:

Երթն այնքան հաջող էր կազմակերպվել, որ ակցիային մասնակցել էր 200,000-ից ավելի մարդ: Մարտին Լյութեր Քինգ կրտսերը Լինքոլնի հուշակոթողի մոտ հանդես եկավ իր «Ես երազանք ունեմ» ելույթով, որը թերևս ամենանշանավորներից է Ամերիկայի պատմության մեջ: Այնուհետև ղեկավարները հանդիպեցին նախագահ Քենեդու հետ քննարկելու իրենց նպատակները: Երթը նպաստեց, որ 1964-ին ընդունվի Քաղաքացիական իրավունքների, իսկ  1965-ին քվեարկության իրավունքների մասին օրենքները:

Հավասարություն կառուցելու  այդ քրտնաջան աշխատանքի արձագանքներն այսօր ստացվում են Ֆերգյուսոնից, որի դեպքերի մասին նախագահ Օբաման ելույթ ունեցավ Սելմայում ու դժգոհություն առաջացրեց:

  1. Լիսիստրատա

Չնայած Արիստոֆանի կատակերգությունը գրական գործ էր, այն իրական կյանքի դասեր տվեց ապագա սերունդներին: Ըստ մ.թ.ա. 5-րդ դարում գրված այս պիեսի, հույն կանայք հրաժարվում են իրենց ամուսինների ու սիրեցյալների հետ սեռական կյանքից, մինչև նրանք չհասնեն խաղաղության ու վերջ չտան պելոպոնեսյան պատերազմին: Դա կարող է անհեթեթ թվալ, բայց սեռական գործադուլները մեր ժամանակներում Կոլումբիայից մինչև Ֆիլիպիններ, օգտագործվել են որպես խաղաղարար միջոցառումներ:

Թերևս առավել հատկանշական է Լիբերիայի կանանց անցկացրած  սեռական գործադուլը, որի շնորհիվ ավարտվեց 13 տարի շարունակվող լիբիական երկրորդ քաղաքացիական պատերազմը, երկիրն էլ ընտրեց կին նախագահ Էլեն Ջոնսոն Սիրլիֆին: Սիրլիֆն ու կազմակերպիչ Լեյմա Գնովին իրենց աշխատանքի համար արժանացան Խաղաղության Նոբելյան մրցանակի:

  1. Թիչ Քուանգ Դուքի ինքնահրկիզումը

Վիետնամցի բուդիստ վանականը չի հնարել ինքնահրկիզումը, սակայն 1963-ին Սայգոնում նրա այդ քայլը բողոք էր հարավային Վիետնամում բուդիստների հանդեպ վերաբերմունքի դեմ, որը ցնցեց աշխարհը և ստեղծեց քաղաքական բողոքի սարսափելի նոր ժանրը: Ինչպես ինքնասպանության շատ ձևեր, ինքնահրկիզումն էլ պարզվեց վարակիչ է:

Վիետնամցի մյուս վանականներն էլ հետևեցին նրա օրինակին, նույն կերպ Վաշինգտոնում  ամերիկացին բողոքեց պատերազմի դեմ: Թունիսում մրգեր վաճառող  Մուհամեդ Բուազիզիին են վերագրում արաբական գարուն ապստամբության սկիզբը, որը 2010-ին ինքնահրկիզվեց բողոքելով հարստահարող կառավարության դեմ: Վերջին հինգ տարիներին նաև ավելի քան 100 տիբեթցիներ են ինքնահրկիզվել որպես չինական կառավարության դեմ բողոքի նշան:

  1. Վերադարձրեք գիշերը

1970 – ականներին «Վերադարձրեք գիշերը» հովանու ներքո ամբողջ աշխարհում  երթերի ու հանրահավաքների տեսքով անցկացվող իրադարձությունները կանանց նկատմամբ բռնությունների դեմ բողոք էին և հաճախ կանանց սպանությունների ուղղակի պատասխանը: Շարժումը դարձավ կանանց անվտանգությամբ ու գրավչությամբ մտահոգված հետագա գործողությունների նախադեպը: Օրինակ SlutWalk-ը սկսվեց 2011-ին որպես բողոք Տորոնտոյի ոստիկանապետի հայտարարությանը, որտեղ նա ասել էր. «Կանայք պետք է խուսափեն մարմնավաճառների նման հագնվելուց, որպեսզի զոհ չդառնան»: Վերջերս, Կոլումբիայի ուսանողուհի Էմմա Սուլկովիչը որպես համալսարանի որոշման դեմ բողոքի, որը թույլ էր տվել իրեն ենթադրյալ բռնաբարողին մնալ համալսարանում, իր «Կրիր այդ ծանրությունը» ծրագրով բողոքի ակցիա կազմակերպեց. նա ամենուրեք գնում է հանրակացարանի ներքնակով:

 

Թարգմանությունը՝ Interpress.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում