Լիոնի համալսարանի ֆիզիկոսները սովորել են վերահսկել օճառի պղպջակների պատերի հաստությունը էլեկտրական դաշտի օգնությամբ: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Physical Review Letters ամսագրում:
Օճառի պղպջակները բաղկացած են արտաքին և ներքին շերտերից, որոնց միջև սեղմված օդ է: Այդ ջուրը գրավիտացիայի ազդեցության տակ աստիճանաբար կաթում է պղպջակի ստորին հատված, որի հետևանքով այն ինչ-որ պահի պայթում է: Հեղինակները սովորել են էլեկտրականությամբ հեղուկը ցնդեցնել ընդդեմ գրավիտացիայի ուժերի, ինչը թույլ է տալիս օճառի պղպջակները առանց պայթելու պահել մի քանի ժամ:
Հեղինակները ցույց են տվել, որ օճառի բարակ թաղանթներում էլեկտրական դաշտը առաջացնում է նույնպիսի էլեկտրոօսմատիկ շարժում, ինչպես պինդ մազանոթներում: Բացի այդ, այն բերում է պատերի հաստության մեծացմանը, որն ուղեկցվում է շարժման ավելի մեծ արագացմամբ:
Ֆիզիկոսների աշխատանքը մեծ նշանակություն ունի ոչ միայն օճառի պղպջակների հետ փորձերի համար, այլ նաև փոխադրիչի վրա լաբորատորիաների ստեղծման համար: Համարվում է, որ այդ կոմպակտային սարքավորումները, որոնց մշակմամբ զբաղվում է միկրոհիդրոդինամիկան, ապագայում լաբորատոր անալիզները ավելի էժան և արագ կիրականացվեն:









































