Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) 2015թ. նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը պահպանել է օրական 1,17 մլն բարել մակարդակի վրա և սպասում է, որ 2015թ. նավթի համաշխարհային պահանջարկը օրական կլինի 92,37 մլն բարել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության մարտյան զեկույցում:
Բացի դրանից՝ ՕՊԵԿ-ը նախկին մակարդակի վրա է պահպանել 2015թ. կազմակերպությանը չանդամակցող երկրների կողմից նավթի արդյունահանման աճի կանխատեսումը: ՕՊԵԿ-ի փորձագետները սպասում են 2015-ին այդ ցուցանիշի աճ օրական 0,85 մլն բարելով՝ մինչև 57,09 մլն բարել օրական:








































