Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի ազդեցիկ անդամը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը կարող է դրդել այլ երկրների՝ սկսել միջուկային վառելիքի արտադրություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արքայազն Տուրկի Ֆեյսալը BBC-ին տված հարցազրուցում ասել է, որ եթե Իրանին թույլ տան իրականացնել միջուկային ծրագիր, ապա Սաուդյան Արաբիան և մյուս երկրները կձգտեն հասնել նման իրավունքի:
Տուրկի Ֆեյսալը արքայի փոքր որդին է, Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին ղեկավարը, որը համարվում է երկրի կառավարության ոչպաշտոնական ժառանգորդը:









































