Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ թիմին չի անհանգստացնում հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հոգեբանական վիճակը:
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Լևանտե»-ի դեմ խաղում «արքայական ակումբ»-ը հաղթանակ է տարել 2:0 հաշվով: Թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:
«Հեշտ չէ Ռոնալդու լինել: Արդեն երկար տարիներ նա բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: Սովորաբար Քրիշտիանուն 60 գոլ է խփում մեկ մրցաշրջանի ընթացքում, իսկ եթե հեղինակում է 40-ը, ապա շատ դժգոհ է մնում:
Այդպիսին է Ռոնալդուի բնավորությունը, և մեզ չի անհանգստացնում նրա հոգեբանական վիճակը «Լևանտե»-ի դեմ խաղից հետո: Պետք է լավատես լինել և հասկանալ, թե ինչ է նա նշանակում «Ռեալ»-ի համար»,- AS-ը մեջբերում է Ռամոսի խոսքերը:








































