Ամերիկացի հայտնի երգչուհի Թոնի Բրեքսթոնի՝ աուտիզմով տառապող որդին ֆիլմերից մեկում կխաղա մոր հետ՝ հայտնում է Associated Press գործակալությունը:
Twist of Faith ֆիլմը 9-ամյա Դիզելի համար կլինի դերասանական դեբյուտ:
Ինչպես հաղորդել է երգչուհին, սկզբում որդուն առաջարկվել է ավելի բարդ դեր, սակայն նկարահանումների ժամանակ սկսվել են երեխայի դասերը, ու տղային չծանրաբեռնելու համար 45-ամյա Բրեքսթոնը առաջարկել է նրան փոքր դեր տալ:
Նրա խոսքով՝ ներկայում իր որդին բավական զարգացած է, մինչդեռ նախկինում այդպես չէր:
«Գրեմմիի» վեցակի մրցանակակիր երգչուհու համար դա կդառնա առաջին գլխավոր դերը կինոյում:
Twist of Faith-ի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 9-ին՝ Lifetime մալուխային հեռուստաալիքով:







































