Գիտնականները պնդում են, որ մորուքը վտանգավոր է տղամարդու առողջության համար: Փորձագետներն ընդգծում են, որ դեմքի վրայի մազերում շատ են մանրէները, որոնք ինֆեկցիայի պատճառ կարող են դառնալ՝ գրում է Direct-press.ru-ն:
Բացի դրանից, մանրէները կարող են նաև փոխանցվել այն կանանց, որոնց տղամարդիկ համբուրում են: Մորուքի մեջ գտնվում են հիվանդություններ առաջացնող միկրոօրգանիզմներ, քանի որ դեմքի մազերն ավելի կոշտ են, քան գլխի մազերը:
Նշվում է նաև, որ նման մարդիկ սովոր են մշտապես շոյել իրենց մորուքները, ինչը մեծացնում է մանրէների փոխանցման հավանականությունը:







































