BBC-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները կկատարեն իրենց պարտականությունը, այն է՝ մեծացնել պաշտպանության ծախսերը։
Նրա խոսքով՝ ծախսերի մեծացումն անհրաժեշտ է՝ կապված Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների, իսլամիստների նոր սպառնալիքների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հակամարտությունների հետ։









































